Փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում 28-ամյա Վահան Սահակյանը իր վարած Nissan Teana մակնիշի 90 XX 109 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին այնուհետև հաստաբուն ծառին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: