Փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուրիկ Հարությունյանը Մանթաշ-Հոռոմ ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի վարչական տարածքում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 734 ՕP 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: 
 
Ըստ դատաբժկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել:  
 
Մահացածն աշխատում էր Ամասիայի պանրագործարանում՝ որպես վարորդ:
 
Աղբյուր՝ shamshyan.com