Լիանա Զուրաբյանը վրդովվել է։ Պատճառն այն է, որ լրատվության, գովազդների մեջ շատ է օգտագործվում շռայլ ու ճոխ արտահայտություններ, հատկապես՝ «բոլորի կողմից սիրելի արտահայտությունը»։ Նա գրում է․
 
«․․․երբ ինչ-որ մեկին եք ներկայացնում, նա կլինի արդի գրող, երգող, լրագրող թե գրագող, գրողի ծոցը ուղարկեք ձեր ավելորդ շռայլ ու ճոխ արտահայտությունները, ձեր խոսքում եղեք ճիշտ և հստակ, ինչ-որ մեկին են լուսաբանում, հարցազրույց կամ երգի տեսահոլովակ, ու գրում բոլորի կողմից սիրված․․․ »։
 
Ասմունքողին դուր չի եկել, երբ երգիչներց մեկին անվանել են բոլորի կողմից սիրելի երգիչ․
 
«ես կոնկրետ երգիչ Էրիկին չեմ սիրում,ոչ իր մարդ աշխարհը, ոչ էլ իր քթի մեջ կլկլացնող ձայնը․․․»
 
Եվ ի լրումն այս ամենի ավելացնում է․
 
«Վերջերս Հանքավանի հանգստյան տներից մեկում կայացավ իմ սիրո պոեզիան, լուսաբանվել էր կայքերում այս առիթը իրենց տնօրինության կողմից, և ես բնավ չնեղվեցի, երբ մարդիկ գրել էին թե` «Իր ասմունքով հանդես կգա ճանաչված ասմունքող Լիանա Զուրաբյանը»։ Ես էլ կուզեի նշեին սիրված բառը, բայց մարդիկ ինչ ճիշտն է, այն էին գրառել, չէ որ ազգիս մի մասը ինձ չի սիրում,այսինքն նրանք ովքեր չեն զգում իմ աշխարհը։ Դե ինչ ասեմ՝ այսքանը,տառակերնե՛ր, ուշ ժամի եմ գրառում, և արագ, ինչպես լինի տառասխալներ կունենամ, սխալներս ուղղեք, նորմալ է, ովքեր էլ հասկացան միտքս, ու զգացին ճիշտը, շնորհակալ եմ....»։
 
ՀԳ Կարդացեք նրա ֆեյսբուքյան էջում
 
Հասմիկ Բաբաջանյան