Փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի ( նախկին հանրակացարաններ) բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Փրկարարները թթվածնային հատուկ շնչառական սարքերով ներս են մտել և բնակչին՝ 64-ամյա Պիրիեվա Սվետլանային ցուցաբերել են համապատասխան օգնություն ու երկրորդ հարկից իջեցրել շտապօգնության ավտոմեքենայի մոտ:  
 
Կնոջ տվյալների մեջ առկա է Ադրբեջանի Հանրապետության գրանցում:
 
Աղբյուր՝ shamshyan.com