Փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2104 մակնիշի 35 AA 653 համարանիշի, Mitsubishi Grandis մակնիշի 34 VQ 700 համարանիշի և բեռնատար Volvo մակնիշի H 923 KX 32 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են 1-03 շտապօգնության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել: