Զինված հարձակումը ԿԺԴՀ-ի վրա անօգուտ է. Մոգերինի
Զինված հարձակումը ԿԺԴՀ-ի վրա անօգուտ է և հղի անկանխատեսելի հետևանքներով, երեքշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա մոգերինին: 
 
«Այդ ճգնաժամը ռազմական լուծում չունի: Հարձակումը Հյուսիսյին Կորեայի վրա անօգուտ է և վնասաբեր: Դա գործի կդնի լայնամասշտաբ հակամարտության զսպանակը: Հետևանքները կլինեն միանգամայն անկանխատեսելի և Հյուսիսային Կորեայի, տարածաշրջանի բնակչության և ողջ աշխարհի համար դրամատիկ»,- ասել է Մոգերինին Ստարասբուրգում՝ Եվրախորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ
 
Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է քննարկել ԿԺԴՀ-ի դեմ սեփական պատժամիջոցները, որոնք այդ երկրի ղեկավարությանը կդրդեն քաղաքական երկխոսության՝ միջուկային խնդիրների լուծման նպատակով: