Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 50/3 շենքի 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
 
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին բնակիչերը, ու արդեն օպերատիվորեն ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։  
 
Այս պահին տանտիրոջ՝ Զոյա Գրիգորյանի հետ հոգեբանական աշխատանքներ է կատարում ՀՀ ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է հոսանքալարերի կարճ միացումը։ Մասնագետները, տեղում զննելով բնակարանը, հայտնեցին, որ գազի ոչ մի արտահոսք չկա։ 
 
Աղբյուր՝ shamshyan.com