Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:35-ի սահմաններում Թևոսյան և Բագրևանդի փողոցների խաչմերուկում՝ Ջրվեժ գյուղի սկզնամասում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 13 UU 169 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 AN 099 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «07»-ի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Ավելի ուշ վարորդներից մեկը դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։