Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 41 OV 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 174 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը։