Փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Տ. Ճարտարապետ փողոցի 9 հասցեի դիմաց բախվել են նշված փողոցի բնակիչներ, 32-ամյա Գայանե Կուրղինյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 33 TԼ 155 համարանիշի և 34-ամյա Վահան Պոլոյանի վարած BMW մակնիշի 50 XA 101 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Գ. Կուրղինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրիի բժշկական կենտրոն: