Փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՕՕ 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջից գլորվել ձորը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
 
Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մեկ վիրավորին և մահացածին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: