Փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի (ժողովրդին հայտնի Աբովյանի գաի պոստի) մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Աննա Հայրյանին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։