Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդ, քաթարական «Ալ Սադդ»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարծում է, որ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո կգա ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի աստղային ժամը:
 
- Ի՞նչ եք կարծում, Մեսսիից և Ռոնալդուից հետո ո՞վ կդառնա լավագույնը:
 
- Նեյմարը: Վստահ եմ դրանում: Նա առաջնորդ է ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ հանդերձարանում: Նա միշտ ցանկանում է գնդակ ստանալ և պատրաստ է գեղեցիկ խաղ ցուցադրել: Այս ֆուտբոլիստը պետք է պաշտպանվի, քանի որ շոու է ցուցադրում: Նեյմարը հրաշալի մարդ է,- 38-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Fichajes.com-ը: