Փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լիճք գյուղից դեպի Մարտունի քաղաք տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2110 մակնիշի 30 ՏՕ 105 համարանիշի, Volkswagen մակնիշի 30 AD 808 համարանիշի և BMW մակնիշի 35 FD 181 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 2-ին՝ Մարտունու հիվանդանոցի բժիշկները: