Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30- սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կնտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը հրդեհ է բռնկվել։
 
Փրկարարները վառվող տան հարևանությամբ բնակվող քաղաքացիների օգնությամբ տանից դուրս են բերել 63-ամյա Աշոտ Ս.-ին, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։  
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ գիտական կենտրոնում տուժած Աշոտ Ա.-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Հրշեջները մի քանի ժամ պայքարել են նախ՝ կրակի տարածման, այնուհետև կանխման դեմ։