Գիտնականներն ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել
Մի խումբ ամերիկացի հետազոտողներ ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է Journal of the RoyalSociety Interface հրատարակությունը:
 
Ացետիլսալիցիլային թթվի ընդունումը, որը նաեւ լայնորեն հայտնի է «Ասպիրին» առեւտրական մակնիշով, ինչպես պարզել են գիտնականները, թեկուզեւ դանդաղեցնում է հաստ աղու չարորակ նորագոյացության զարգացումը, սակայն դրա հետ մեկտեղ մեծացնում է ուռուցքային բջիջների էվոլյուցիոն ներուժը:
 
Դրա պատճառով վերջիններս ենթարկվում են մուտացիայի ուռուցքների այն բջիջների համեմատությամբ, որոնք չեն ենթարկվել պատրաստուկի ներգործությանը: Այսպիսով, ասպիրինի պատճառով մեծանում է այն քաղցկեղային բջիջների բաժինը, որոնք կայուն են դեղորայքային միջոցների նկատմամբ:
 
Հետազոտության հեղինակները նման եզրակացությունների են հանգել in vitro լաբորատոր գիտափորձերի ընթացքում: Այժմ գիտնականները պլանավորում են արդյունքներն ստուգել in vivo, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: