Փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15: 00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Խանջյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչներ, 28-ամյա Վարդան Աղեկյանի վարած Range Rover մակնիշի P 501 EY 142 համարանիշի և 35-ամյա Նորիկ Պողոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 VN 324 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը: