Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 64-ամյա Նորայր Մելքոնյանն էր:
 
Նա նախկինում դատապարտված է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 2017 թ.-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում կողոպուտ կատարելու համար գտնվել է հետախուզամն մեջ, իսկ այս օրերին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի էր ունենում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
 
Դատարանը նրա նկատմամբ բնակության վայրը չհեռանալու որոշում էր կայացրել: Քանի որ նրան հայտնաբերել են մահացած, իսկ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դատարանը գործը կկարճի:
 
Մնում է նաև առեղծված, թե նրա դին ինչ պայմաններում է մերկ վիճակում հայտնվել ամայի այդ տարածքում:
 
Ի դեպ՝ մարմնի վրա կային բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ ութանկյուն աստղ:
 
Աղբյուր՝ shamshyan.com