«Իրավունք» թերթը Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ զրուցել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, նշելով որ նա տարվա մեծ մասն անցկացնում է Արցախում։ Հարցազրույցն այնպես էր կառուցված, որ երգչուհին կարողացավ լիակատար արտահայտել հայրենասիրական բոլոր արտահայտությունները։ Այդքանից հետո լրագրողին մնում էր կոնկրետացնել՝ հնարավո՞ր է մի օր բնակություն հաստատեք Արցախում:
 
Ահա թե ինչ է պատասխանում երգչուհին․
 
-Իսկ ինչո՞վ բնակություն չեմ հաստատել Արցախում, երազում եմ ունենալ այնքան ազատ ժամանակ, որ Արցախում` մասնավորապես Մարտակերտում, փոքրիկ տուն ու այգի ունենամ, զբաղվեմ հողագործությամբ: Հենց այնտեղ եմ ուզում ապրել, թուրքի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Խոսել շատ չեմ սիրում, իսկ Արցախում մի օր ապրելու մասին երազում եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչ կարեւոր է իմ ներկայությունն այնտեղ, ես դա զգացել եմ ապրիլյան պատերազմի օրերին: Այդ օրերին մարտակերտցի մի կնոջից նամակ ստացա, գրել էր. «Տիկին Պետրոսյան, Դուք երևի երբեք էլ չեք գա Մարտակերտ...»: Գժվեցի, ինչպե՞ս, ինչպե՞ս կարող եմ այնտեղ չլինել հիմա... Նամակ ստանալու հաջորդ օրը Արցախում էի..
 
ՀԳ Մնում է ընդամենը զարմանալ մեր ու Արցախի իշխանությունների վրա՝ դժվա՞ր է պատգամավորուհուն Արցախում` մասնավորապես Մարտակերտում, փոքրիկ տուն ու այգի հատկացնել, որ նա գնա ու այնտեղ զբաղվի հողագործությամբ։
 
Հասմիկ Բաբաջանյան