«Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր նախկին և ներկայիս մարզիչներ Ժոզե Մոուրինյոյին և Արսեն Վենգերին:
 
«Մոուրինյոն շատ բան էր պահանջում իր խաղացողներից: Շատ-շատ: Չափազանց դժվար էր: Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, հաղթել և հաճույք ստանալ դրանից: 
 
Վենգերն ավելի ընկերասեր է: Նա հասկացող է, կարող է մտնել խաղացողի դրության մեջ, ավելի հանգիստ է: Ահա թե ինչում է տարբերությունը», - հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sport.sfr.fr-ն: