Փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու 1 հասցեում գործող «Գարուն» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դիեր կան:
 
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 87 DM 087 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղին հայտնաբերել են Գյումրի քաղաքի Շերբինայի փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մ.-ի և Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 28-ամյա Քրիստինե Շ.-ի դիերը:
 
Տեղում դատաբժիշկը զննելով դիերը՝ նախնական եզրակացությամբ ոստիկաններին և քննչական բաժնին հայտնել է, որ դիակների վրա բռնության հետքեր չկան:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք, հնարավոր է, մահացել են շմոլ գազից: 
 
Աղբյուր՝ shamshyan.com