«Վոլան դե Մորտը» Սերբիայի քաղաքացիություն կստանաԲրիտանացի հայտնի դերասան և ռեժիսոր Ռեյֆ Ֆայնսը Սերբիայի քաղաքացիություն է ստացել, հայտնում է Euromag-ը:
 
Քաղաքացիություն շնորհելու որոշումը ստորագրվել է երկրի վարչապետ Աննա Բրնաբիի կողմից, հաղորդում է Balkan Insight-ը:
 
Ներկայումս ռեժիսորը Բելգրադում խորհրդային պարող Ռուդոլֆ Նուրեևի մասին ֆիլմ է նկարահանում: Ֆայնսը աշխատում է ժապավենի վրա՝ համագործակցելով Բելգրադի ֆիլհարմոնիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
 
Ռեյֆ Ֆայնսը հանդիսատեսին առավել հայտնի է Վոլան դե Մորտի իր դերով՝ երիտասարդ կախարդ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարից: Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շինդլերի ցանկը», «Անգլիական հիվանդն» ու «Գրանդ Հոթել Բուդապեշտը»: