Երեկ՝ փետրվարի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի թիվ 62 բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։ 
 
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ 
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գոհար Ս.-ն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։