Փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 
 
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան մարել ավտոմեքենայում առաջացած կրակն ու ավտոմեքենան դուրս բերեն թունելից: