Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 19-ամյա Անդրանիկ Ավետիսյանը իր վարած BMW 320 I մակնիշի 70 DO 500 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նախ` բետոնե պատին, այնուհետև` էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայի առջև աջ անվահեծանը կոտրվել է:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավետիսյանը և նրա ուղևորներ՝ 18-ամյա Նարեկ Հախեյանն ու 21-ամյա Էրիկ Հախեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: