Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։ 
 
Տևական ժամանակ հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։  
 
Ի վերջո, փրկարարներին ու քաղաքացիներին հաջողվել է կանխել և այդ աղջկան, ով 29-ամյա Աննա Հ.-ն է, փրկել, որից հետո նրան տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին։