Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կեյլոր Նավասին փոխարինող գտնել և անպայման ուժեղացնել դարպասապահի դիրքը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
 
Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր գործընկերներին ասել է, որ ներկայիս պայմաններում բարձրակարգ դարպասապահ թիմ բերելու համար մոտ 100 միլիոն ֆունտ ստերլինգ է անհրաժեշտ:
 
Պերեսի կարծիքով, «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուային թիմ բերելն ավելի հեշտ կլինի, քան «ՄՅու»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Բելգիացու ընտանիքը բնակվում է Մադրիդում, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը դեմ չէ վերադառնալ Իսպանիա:
 
Հաղորդվում է, որ «Ռեալ»-ը պատրաստ է Կուրտուայի գործարքում ներառել իր ֆուտբոլիստներին: