Ժամեր անց հայտնի կդառնա «Նոր ալիք»-ի այս տարվա հաղթողի անունը. ի՞նչ են երգելու մեր աղջիկներն այսօրԺամեր անց հայտնի կդառնա «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի հաղթողի անունը, որի հավակնորդներն այս պահին երկուսն են՝ Ուզբեկստանի ներկայացուչցիչն ու հայաստանը ներկայացնող արցախցի Էռնա Միրը (Նրանք ունեն հավասար միավորներ): Հայաստանն այս տարի միանգամից երկու երգչուհի են ներկայացնում՝ Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը:
 
Մրցույթի վերջին՝ հեղինակային երգի անվանակարգում մեր երգչուհիները ներկայացնելու են երգեր, որոնք գրված են իրենց համար ու առաջին անգամ մեծ բեմի վրա հենց այսօր են հնչելու. Էռնան պատմել է իր երգի մասին. «Երրորդ օրը պետք է այնպիսի թեթև, գրավիչ երգ կատարել, որը կզբաղեցնի, կգրավի հանդիսատեսին ու պարելու ցանկություն կառաջացնի: Ներկայացնելու եմ նոր՝  «In Love» երգը, որի հեղինակներն են «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերն ու Սարինը: Դրական էներգիայով, աշխույժ, պոզիտիվ ստեղծագործություն է: Փորձերի ժամանակ արդեն տեսանք, որ այն հանդիսատեսին միանգամից գրավում է»:
 
Իսկ ահա Սյուզաննա Մելքոնյանը կկատարի  կկատարի «Навсегда»  երգը, որը գրվել է հատուկ Սյուզաննայի համար: Այս ստեղծագործությունը ևս ռիթմիկ է ու նպատակ ունի հանդիսատեսին տաքացնելու, լիցքաթափելու: 
 
Հաջողություն մաղթենք մեր երկու գեղեցկուհիներին ու սպասենք հաղթանակի, որն իսկապես շոշափելի է: