«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտնել է, թե ապագայում ովքեր կարող են լինել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդները: 
 
«Այժմ աշխարհում շատ են հիանալի խաղացողները, ովքեր կարող են նվաճել «Ոսկե գնդակ»-ը: 
 
Վերջին տարիներին դրանք երկուսն են, բայց հիմա Նեյմարը, Կիլիան Մբապեն և Լուիս Սուարեսը կարող են մրցակցել մեզ հետ», - 30-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: 
 
Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Մեսսին և «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հնգական անգամ արժանացել են «Ոսկե գնդակ» մրցանակին: