Այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։ 
 
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։ 
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։
 
Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։