Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին:
 
«Մենք խաղալու ենք հիանալի ֆուտբոլիստների դեմ: «Ռեալ»-ը մեծ հարգանքով է վերաբերվում մրցակցին: Մենք հարուստ փորձ ունենք: «Ռեալ»-ը բազմիցս ապացուցել է, որ ուժեղ և միասնական թիմ է: Պետք է երկու լավ հանդիպում անցկացնենք, որպեսզի հաջորդ փուլի ուղեգիր նվաճենք»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
 
«Ռեալ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: