
Գարշահոտություն տարածելու նպատակն այն էր, որ ցույց տան թե ինչ են ամեն օր շնչում Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:
«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, որի ժամանակ ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից:
Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա:
Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի հարված հասցրեցին Մարինա Խաչատրյանին:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձեցին բաժանել կռվողներին:
Միջադեպի պատճառով ընդմիջում հայտարարվեց: