Այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորք վարչական շրջանի նստավայրի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացրել և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունն, ապա Ս. Հովհաննիսյանը դատարանից կտեղափոխվի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
 
Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իր եղբորը պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին: