Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ցանկասիրական մտքերը ներկայիս ապականված մշակույթի մեջ:
 
Գոյություն ունի երկու բաղադրիչից բաղկացած միջոց՝ գայթակղությունների դեմ պայքարում մեր միտքը նորոգելու համար: 
 
Որպես օրինակ Կարելի է բերել ֆիզիկական վարժությունները. երբ մարդիկ ֆիզիկական մարզանք են անում, նրանք ավելի ուժեղ են դառնում այն պայմանով, եթե ուտում են առողջ կերակուր և լավ քնում, ինչն էլ նրանց մարմինը պատրաստում է այդ վարժություններին: 
 
Խավարը մեր կյանքից հետ մղելը նման մի բան է: Մենք մարզում ենք մեր միտքն ու հոգին՝ կարդալով Աստվածաշունչ, «կերակրվելով» Աստծո Խոսքով, և այդպես մեր միտքը պատրաստ է դառնում՝ հակառակ կանգնելու խավարի ամեն դրսևորումներին: Ինչպես առողջ սնունդն ու քունը նպաստում են ֆիզիկական արդյունավետ մարզումներին, այդպես էլ հոգևորում է: 
 
Հակոբոս 4.7-ում գրված է. «Արդ հնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից» և Հռոմեացիս 8.13-ում. «Որովհետև եթե մարմնավորապես ապրեք՝ կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք՝ կապրեք»:
«Այնպես որ, հետ մղեք ձեզ վրա հարձակվող խավարը նույն կերպ, ինչպես դուք ուժ եք գործադրում, երբ վարժություններ եք անում: Ինչո՞ւ: Որովհետև դա զարգացնում է տոկունությունն ու դիմացկունությունը: Սա նշանակում է, որ այդ փորձերը՝ գայթակղություններն ու անհավատության ճնշումը, այն փորձություններն են, որոնց պետք է հակառակ կանգնել, և դրանք ամրացնում են ձեր հավատքը և տոկունությունը»:
 
Քրիստոնյաներն ունեն ընդամենը 5 վայրկյան՝ որոշում կայացնելու՝  ընտրում են Հիսուսի՞ն, թե՞ այդ վայրկենական ցանկությունը: 
 
«Մենք ասում ենք «ոչ», եթե մեր մտքին գալիս է ինչ-որ մեղսավոր ու ցանկասեր միտք կամ ինչ-որ պատկեր: Դուք ունեք հինգ վայրկյան՝ որոշելու, թույլ կտա՞ք այդ մտքին՝ տիրելու ձեզ, թե՞ կասեք այդ գայթակղությանը՝ «Թո՛ղ ինձ: Հիսուսի անունով, թող ինձ»: Դուք պետք է ձեր ուշադրությունը դարձնեք այս հրաշալի խոստմանը. «Հիսուսը ավելի լավն է, քան այդ ժամանակավոր հրապուրանքները: Հիսուսը բավական է»:
 
Եվ միայն հակառակ կանգնելը բավարար չէ, քրիստոնյաները պետք է իրենց հայացքը դարձնեն «Աստծո փառքին»:
 
Որքան ավելի ենք մենք տեսնում Քրիստոսի գեղեցկությունը մեր սրտի աչքերով, այնքան ավելի ենք կարդում ու խորհում Նրա մասին, և այնքան ավելի կունենանք Նրա ցանկությունները, Նրա նախընտրությունները և Նրա համոզմունքները: Մենք կլինենք ընկալունակ վերափոխման նկատմամբ»
 
Ովքեր պարբերաբար հաճախում են եկեղեցի, ավելի հազվադեպ են դավաճանում իրենց կողակցին: