Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել 1 «Սեւ արկղներից» մեկի տեղեկությունների վերծանումը, ինչից հետո նշել է Մերձմոսկվայում կործանված Ан-148 մարդատար օդանավի վթարի պատճեռներից մեկը, գրում է Риа Новости-ն:
 
Ըստ կազմակերպության տվյալների՝ իրավիճակը սկսել է վատթարանալ թռիչքից շուրջ երկուսուկես րոպե հետո՝ 1300 մետր բարձրության վրա եւ 470 կմ/ժամ արագության պայմաններում:
 
Այդ ժամանակ ի հայտ են եկել արագության տվյալների հաղորդման տարբերություններ: Տվյալների նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ աղետը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին տաբեր տվյալների պատճառով:
 
Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում փետրվարի 11-ին, վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը:
 
Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Նրանցից մեկը եղել է ուղևորներից, իսկ մյուսը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն: