Փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 29-ամյա Միքայել Մնացականյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ, իր վարած ВАЗ 21130 մակնիշի 35 CQ 689 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 69-ամյա Հարություն Մանուկյանը և Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 67-ամյա Միշա Բաղրամյանը, ով ժամը 00։30-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները քաղաքացիների, իսկ այնուհետև՝ դեպքի վայր ժամանած շտախօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: