«Լիվերպուլ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը գովասանքի խոսքեր է ասել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի հասցեին, բայց չի կարծում, որ Քեյնն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է:
 
«Քեյնը շատ արդյունավետ է: Նա իսկական ռմբարկու է: Հարիից գնդակ խլելը շատ բարդ է: Այնուամենայնիվ, այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը Լուիս Սուարեսն է»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:
 
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Քեյնը «խթաններ»-ի կազմում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 33 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: