Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 18 հասցեի հարևանությամբ բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 31-ամյա Էդգար Վարդանյանի վարած Infiniti մակնիշի 96 NN 001 համարանիշի և 27-ամյա Ֆելիքս Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 35 OA 412 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ֆ. Գրիգորյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արտակ Ջանուղազյանն ու Է. Վարդանյանի ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մեջլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ 
 
Վարորդներից Է. Վարդանյանն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։