Ռուսաստանում առաջին անգամ են ուղեւորին դատապարտել օդանավում հարբած վիճակում անկարգության համար
Ռուսաստանում դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Իսրայելի քաղաքացուն, որը հարբած վիճակում անկարգություններ էր սկսել Թել Ավիվ- Մոսկվա չվերթի ժամանակ։ Սա առաջին նման դատավճիռն է։
 
50-ամյա ուղեւորի դեմ գործ էին հարուցել մայիսին։ ՆԳՆ-ից պարզաբանել են, որ տղամարդը օդանավում հայհոյել է, ոգելից խմիչք խմել, որը իր հետ էր բերել օդանավ, իսկ հետո էլ փորձել էր բացել օդանավի դուռը։