
Ոստիկանները պարզել են, որ ահազանգը տվել է բուժքույր, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 41-ամյա Նելա Վարդանյանը։
Պարզվել է նաև, որ նրան հեռախոսով հարվածել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արաքս Հակոբյանը։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Ա. Հակոբյանը իր հղի կնոջը տեղափոխել է Գավառի բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ էլ որոշ ժամանակ անց ամուսնուն տեղեկացրել են, որ պտուղը մահացած է, իսկ կնոջն էլ վիրահատել են։
Ամուսինն էլ, այլ ելք չունենալով, ծննդատնից իջել ու բարկությունը թափել է ընդունարանի քրոջ վրա։