Սարգիս եւ Մանո Գրիգորյանների նոր լուսանկարահանման ընթացքում ռոմանտիկ, նաեւ ուրախ մթնոլորտ է տիրել: Դերասան-ամուսինները ֆոտոշարքն իրականացրել են դիզայներ Սվետլանա Բեգոյանի առաջարկով, եւ դերասանուհին ներկայացել է նրա հեղինակած զգեստներով: Լուսանկարները նրանք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ զույգին առաջարկել ենք պատասխանել մեր բլից հարցերին՝ պարզելու համար, թե որքանով են նման կամ տարբեր սիրո մասին նրանց պատկերացումները: 
 
Մանո. Սիրել՝ նշանակում է ապրել:
 
Սարգիս. Սիրել՝ նշանակում է ապրել:
 
Մանո. Չեմ հավատում սեր առաջին հայացքից ասվածին, քանի որ սիրո հիմքում ընկած են մարդու հոգու խոր զգացմունքները:
 
Սարգիս. Սեր առաջին հայացքից չկա: Դա խաբուսիկ է, գուցե սիրահարվածություն լինի, բայց դրանք տարբեր զգացմունքներ են:
 
Մանո. Սիրահարվածները նման են աղունիկների:
 
Սարգիս. Սիրահարվածները նման են խենթերի:
 
Մանո. Մեր սիրո եղանակը հինգերորդն է, որը մենք ենք ստեղծել` ես եւ նա:
 
Սարգիս. Սիրո մեր եղանակն ընտանիքի ջերմաստիճանն է:
 
Մանո. Ինձ դուր է գալիս Սարգսի ուժը:
 
Սարգիս. Ինձ դուր է գալիս Մանոյի… Մանոն ամբողջությամբ: