Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
 
– Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բղավում:
 
– Որովհետև կորցնում են խաղաղությունը,-ասաց նրանցից մեկը:
 
– Բայց ինչո՞ւ պետք է բղավել, եթե դիմացինդ անմիջապես քո կողքին է,- հարցրեց ուսուցիչը:
 
– Հնարավոր չէ՞ նրա հետ հանգիստ խոսել:
 
Աշակերտներն իրենց տարբերակներն առաջարկեցին, բայց դրանցից ոչ մեկը ուսուցչին չգոհացրեց: Վերջապես նա բացատրեց.
 
– Երբ մարդիկ միմյանցից դժգոհում են ու վիճում, նրանց սրտերը հեռանում են իրարից: Դրա համար էլ միմյանց լսելու համար նրանք բղավում են: Որքան ուժեղ են վիրավորվում իրարից, այնքան բարձր են գոռում:
 
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն բղավում, ընդհակառակը, հանգիստ են խոսում: Քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում, և հեռավորությունը նրանց միջև շատ փոքր է:
 
Ի՞նչ է կատարվում, երբ սիրահարությունը սիրո է փոխակերպվում: Նրանք չեն խոսում. պարզապես շշնջում են միմյանց ականջի և իրենց սիրուն շատ ավելի մոտ են դառնում: Հետո նույնիսկ շշնջալու կարիք էլ չի լինում: Նրանք պարզապես նայում են միմյանց և ամեն ինչ հասկանում առանց խոսքերի:
 
Երբ վիճում եք, թույլ մի տվեք` ձեր սրտերը հեռանան իրարից, մի ասեք բառեր, որոնք ավելի կմեծացնեն ձեր միջև հեռավորությունը: Քանի որ կգա մի օր, երբ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ այլևս հետդարձի ուղի չի գտնվի: