Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում, 1 զոհ
Վաշինգթոն նահանգի Ռոքֆորդ քաղաքի Ֆրիմանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ աշակերտ է զոհվել։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ անհայտ անձը կրակ է բացել դպրոցում։ Ականատեսները խոսում են չորս կրակոցների մասին։ Մեկ աշակերտ է զոհվել, եւս չորսը վիրավորում են ստացել, այդ թվում մեկ ուսուցիչ։
 
Հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ։ Հրաձիգը կալանավորված է, սակայն նրա մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա։