Բաղադրամասեր Խմորի համար ՝ 1 բաժակ աքարավազ, 1թեյի գդալ սոդա, 200 գրամ կակաո, Ձու- 5 հատ, ձիթայուղ, ալյուր, 2 ճաշի գդալ մեղր, Միջուկի համար ՝ 2ճաշի գդալ խտացրած կաթ, 2 ճաշի գդալ մեղր, 1 սուրճի բաժակ կոնյակ, Կրեմի համար ՝ 1 տուփ խտացրած կաթ 150 գրամ կարագ, Վրան քսելու համար ՝ 100 գրամ շոկոլադ, 5 ճաշի գդալ կաթ, 30 գրամ կարագ:
 
Պատրաստման եղանակը Ձուն ու շաքարավազը խառնել , ավելացնել սոդա, բուսայուղը,կակաո։ -Խառնելով դարձնել միատարր զանգված և դնել ջրային բաղնիքի վրա: Երբ զանգվածը լավ փրփրի ու շատանա,վերցնել գոլորշու վրայից և քիչ-քիչ ավելացնել ալյուր այնքան որ դառնա ձեռքերին չկպչող, գրտնակվող խմոր։ Խմորը բաժանել 3 մասի և գրտնակել յուղաթղթի վրա։ Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում-250% ՝ 5 րոպե։ 
 
Պատրաստել կրեմ։ Կարագը հարիչով հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրախ կաթը Մի շերտը փշրել, խառնել խտացրած կաթը,մեղրը (նախօրոք հալեցնել),կոնյակը: Մի շերտին քսել կրեմը , վրան լցնել միջուկը,որպես երկրորդ շերտ , երրորդ շերտի վրա էլ քսել կրեմը, դնել միջուկի վրա, երեսին նույնպես կրեմ քսել։ Շոկոլադը ջրային բաղնիքի վրա հալեցնել, ավելացնել կարագը, կաթը,խառնել մինչև միատարր դառնա։