Հաճախ լսում ենք, որ առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Մեկ բաժակ ջուրն օգնում է մեզ ավելի խելացի, ակտիվ և էներգիայով լի զգալ:
 
Բոլորս էլ գիտենք, որ ջուրը մեր կյանքի անբաժանելի մասն է: Ջուրը խոնավեցնում է օրգանիզմը, այն անհրաժեշտ է բոլոր օրգանների ճիշտ աշխատանքի համար: Սակայն քչերը գիտեն, որ օրվա ժամն էլ է կարևոր: Չնայած՝ ջուր խմելն օգտակար է օրվա յուրաքանչյուր ժամի, սակայն մասնագետները պնդում են, որ առավել առողջարար է ջուր խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Մասնագետների պնդմամբ՝ օրվա այս ժամին ջուր խմելն օգտակար է, քանի որ՝ 1. Վերականգնվում է օրգանիզմում ջրային բալանսը Մի քանի ժամ քնից հետո մեր օրգանիզմը կորցնում է ջրի պաշարը՝ անկախ նրանից, թե որքան ջուր ենք խմել քնլուց առաջ: Ջրի բալանսը վերականգնելը չափազանց կարևոր է, մեկ բաժակ գոլ ջուրը հրաշալի միջոց է օրը սկսելու համար: Ջուրը խոնավեցնում է օրգանիզմը, մենք ավելի ակտիվ, թարմ և էներգիայով լի ենք մեզ զգում: 2. Դուրս է բերում տոքսինները Առավոտյան մեկ բաժակ ջուրը ոչ միայն սնուցում է բջիջները, այլև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսինները: Երբ քնած ենք, օրգանիզմը կարգավորում է հորմոնների բալանսն ու սեփական ուժերով պայքարում է որոշ խնդիրների դեմ: Արդյունքում՝ օրգանիզմն ազատվում է տոքսիններից ու շլակներից, որոնք անհրաժեշտ է մաքրել, որքան հնարավոր է՝ շուտ, այլապես դրանք կրկին կսկսեն կուտակվել օրգանիզմում: Դատարկ ստամոքսին մեկ բաժակ գոլ ջուր խմելով՝ կազատվեք այդ տոքսիններից և ձեզ ավելի առողջ կզգաք: