Այսօր՝ փետրվարի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում վրաերթ է տեղի ունեցել և վրաերթի ենթարկվածը մահացել է։ 
 
Դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 88 VԼ 878 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը տեղում չի եղել։ 
 
Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է վրաերթի հետևանքով մահացած Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի դին։
 
Բժիշկները փորձել են նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն պարզվել է, որ նա մահացած է։ 
 
shamshyan.com-ի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Բագրատունյաց 3-րդ փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արտուշ Մաթևոսյանին, ով, ըստ տեղեկությունների, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական՝ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով Հայաստանից փախել է։