Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում 25-ամյա Ալբերտ Աբգարյանը իր վարած Opel մակնիշի 35 AR 973 համարանիշի ավտոմեքենայով բախվել է շինության պատին, այնուհետև կողաշրջվելով հայտնվել ճանապարհին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ա. Աբգարյանին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: