
Նոր չեն նրանք դուրս եկել միմյանց դեմ՝ սա հին պատմություն է։ 2015թ-ի սեպտեմբերի Ալավերդու քաղաքապետի ընտրություններին էլ Տարոնն ու Վահագնը «իրար դեմ էին աշխատում»։ Նրանց մասին ալավերդցիները մի տեսակ վախով ու զգուշությամբ են խոսում։
Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու մի խումբ թիկնապահներով։ Ասել է թե՝ հիմք ունի զգուշանալու։
Հիշեցրին նաև, որ մի երկու տարի առաջ Վարդան Փիրուզյանը, ով Տարոն Աբգարյանի տղաներից է, սպանել է Վահագն Աբգարյանի մերձավորներին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։ Սպանողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու մինչև այսօր չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ այսօր Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետեւանքով, նախնական տվյալներով, սպանվել է մեկ անձ, ևս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։