shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան քաղաքի Այգեձորի փողոցի բնակիչ՝ 65-ամյա Դավիթ Մալխասյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ երեկ՝ փետրվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 8 մլն դրամ արժողության համարանիշներն ու այն գողացողին կամ գողացողներին հայտնաբերելու ուղղությամբ։