asekose.am-ը գրում է. Հայկական շոու բիզնեսի ամենահավատարիմ և իրենց ընկերության մասին մշտապես լուսաբանող ու հանրային թեմա դարձնող ընկերուհիները բաժանվել են: Խոսքը դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մասին է:
 
Էլեն Ասատրյանն ի սկզբանե անհայտ էր հայ հասարակությանը, մինչև Ժաննայի օգնությամբ Դիանա Գրիգորյանի սերիալներից մեկում էպիզոդիկ դերում հայտնվելը: Այնուհետև Էլենն իր ճարպկության շնորհիվ կարողացավ մի քանի դերեր ևս կերտել: Այդ ամբողջ ընթացքում երկու ընկերուհիներն իրենց պարտքն էին համարում  ամեն վայրկյան հանրությանն իրենց ընկերությունը ներկայացնել սրտաճմլիկ ու պաթետիկ գրառումներով:
 
Հատկանշականն այն է, որ նրանք միմյանց ԱՇԽԱՐՀ և ՄՈԼՈՐԱԿ էին անվանում՝  միաժամանակ նշելով, որ շատերն են փորձում խանգարել նրանց ընկերությանը: Իսկ թե ի՞նչ սև կատու անցավ նրանց միջև, քչերին է հայտնի:
 
Երկու ընկերուհիներ սկսեցին որպես երեկոյի հաղորդավար հանդես գալ երևանյան երկու տարբեր ակումբներում, այնուհետև Էլենին հեռացրին աշխատանքից, ով էլ ըստ ասեկոսեների` փորձեց զբաղեցնել Ժաննայի տեղը: Այդպես էլ եղավ՝ Ժաննային փոխարինեց Էլենը:
 
Այս ամբողջ ընթացքում դերասանուհիները լուսանկարներ չհրապարակեցին՝ փորձելով հանգիստ թողնել իրենց հետևորդներին: Փորձելով վերլուծել ստեղծված իրավիճակը`  եկա հետևյալ եզրահանգման՝ Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ, խլեց նրանից նրա աշխատանքն ու հրաժարվեց իր երբեմնի մոլորակից: